Logo

Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների ֆուտբոլիստների բախումը

10:42 / 03.08.2024Ֆուտբոլ
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա - Արգենտինա (1-0) հանդիպումից հետո մրցող կողմերի ֆուտբոլիստների միջև բախում է եղել։

Բախման կիզակետում էր նաև Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն։

Հիշեցնենք, որ Թիերի Անրիի գլխավորած Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը հաղթել է 5-րդ րոպեին անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետայի խփած գոլի շնորհիվ։

Ֆրանսիացիները եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու են Եգիպտոսի թիմի հետ։ Կիսաեզրափակիչում զույգ են կազմել նաև Մարոկկոյի ու Իսպանիայի հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ