Logo

Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների հաղթանակները

00:56 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցեց Լյուքսեմբուրգի թիմի հետ և տնային հաղթանակի հասավ 3-0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձան «Մարսելի» պաշտպան Ժոնաթան Կլաուսը, հարձակվողներ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից Ռանդալ Կոլո Մուանին և Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն:

Բելգիայի հավաքականն էլ տանը մրցեց Չեռնոգորիայի դեմ և առավելության հասավ 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և Լոնդոնի «Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը:

Դե Բրույնեն 100-րդ հանդիպումն անցկացրեց Բելգիայի հավաքականի կազմում։

Ընկերական խաղեր

Ֆրանսիա - Լյուքսեմբուրգ՝ 3-0 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 43, Ժոնաթան Կլաուս, 70, Կիլիան Մբապե, 85

Բելգիա - Չեռնոգորիա՝ 2-0 (տեսանյութ)

Կևին Դե Բրույնե, 44, Լեանդրո Տրոսար, 90+3 (11մ)

Միլոշ Բրնովիչ, 88 (Չեռնոգորիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա