Logo

Ֆրանսիայի գավաթ. «Լանսը» նվաճեց քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը (տեսանյութ)

02:03 / 10.02.2023Այլ մրցաշարեր
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին խաղում «Լանսը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լորյանի» նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի մրցաշարի գործող գավաթակիր «Նանտի» հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով:

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր հյուրերի ֆրանսիացի պաշտպան Անժելո Ֆյուլժենին:

84-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հավասարակշռությունը վերականգնել էր տանտերերի ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Ժերեմի Լե Ֆեն:

Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը.

  • «Մարսել» - «Անեսի»
  • «Լիոն» - «Գրենոբլ»
  • «Թուլուզ» - «Ռոդեզ»
  • «Նանտ» - «Լանս»

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր «Մարսելին» ու դուրս մնացել պայքարից: Ֆրանսիայի գործող գավաթակիրը «Նանտն» է: 

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լորյան» - «Լանս»` 1-1 (11 մետրանոցներով` 2-4)

Էնցո Ժերեմի Լե Ֆե, 84 - Անժելո Ֆյուլժենի, 21 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ