ՊՍԺ-ն չկարողացավ հաղթահարել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը։ Լիգա 1-ի գործող չեմպիոնի ճանապարհին կանգնեց «Մարսելը», որը տնային հաղթանակ տարավ 2-1 հաշվով: Նախորդ անգամ «Մարսելը» տնային խաղում փարիզյան ակումբին հաղթել էր 2011 թվականի նոյեմբերին։
31-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին փարիզյան ակումբի կազմում հաշիվը հավասաարեցրեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
57-րդ րոպեին «Մարսելին» հաղթանակ և քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկիի գոլը՝ 2-1:
Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ: Մրցաշարի գործող հաղթողը «Նանտն» է։
Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մարսել» - ՊՍԺ՝ 2-1
Ալեքսիս Սանչես, 31 (11մ), Ռուսլան Մալինովսկի, 57 - Սերխիո Ռամոս, 45+2


