Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նիսը» արտագնա հանդիպում է անցկացրել Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ հանդես եկող «Մոնպելյեի» դեմ։
Հյուրերը որևէ շանս չեն տվել մրցակցին` հաղթելով 4-1 հաշվով։
«Նիսը» պայքարը կշարունակի Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակիչում, մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:
Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մոնպելյե» - «Նիս»` 1-4 (տեսանյութ)
Մոդիբո Սանյան, 75 - Յուսուֆ Նդայշիմիե, 29, Թոմ Լոշե, 37, Մոհամեդ Ալի Չո, 39, Ալեքսիս Կլոդ Մորիս, 62
Չիրացված 11-մետրանոց` Ջունիոր Նդիայե («Մոնպելյե»), 74


