Logo

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն հաղթեց, Մբապեի հերթական գոլը

02:26 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն տնային խաղում 3-1 հաշվով առավելության հասավ «Բրեստի» նկատմամբ։

Փարիզյան ակումբի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն, որն ակումբային մակարդակում 30-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում (29 խաղում): 25-ամյա ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում առաջինը հատեց 30 գոլի սահմանը: 

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

ՊՍԺ - «Բրեստ»` 3-1

Կիլիան Մբապե, 34, Դանիլու Պերեյրա, 37, Գոնսալու Ռամուշ, 90+2 - Սթիվ Մունյե, 65

Հեռացում` Լիլիան Բրասյե («Բրեստ»), 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ