Logo

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն հաջորդ փուլում է (տեսանյութ)

01:56 / 07.01.2023• Այլ մրցաշարեր
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շատորուի» հետ, հաղթեց 3-1 հաշվով և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Փարիզյան ակումբի կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն, իսպանացի կիսապաշտպան Կարլոս Սոլերը և իսպանացի պաշտպան Խուան Բերնատը: «Շատորուի» գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Տիո Նտոլան:

1/16 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում: Ավելի վաղ 1/16 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Գրենոբլը»,«Պոն», «Անժեն» և «Փարիզը»:

Ֆրանսիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

ՊՍԺ - «Շատորու»՝ 3-1 (տեսանյութ)

Ուգո Էկիտիկե, 13, Կարլոս Սոլեր, 78, Խուան Բերնատ, 90+1 - Տիո Նտոլա, 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ