Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն «Ստադ դե լա Ռաբին» մարզադաշտում մրցեց «Վաննի» հետ, 4-0 հաշվով հաղթանակ տոնեց` նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։
Փարիզյան ակումբը խաղի հաշիվը բացեց 28-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Պրեսնել Կիմպեմբեն։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Կիլիան Մբապեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 71-րդ րոպեին դարձավ դուբլի, իսկ 5 րոպե անց՝ հեթ-տրիկի հեղինակ՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Մրցաշարի նախորդ փուլում ՊՍԺ-ն 3-0 հաշվով հաղթել էր «Ֆեյնի Օլնուային»։
Փարիզյան ակումբը գործող գավաթակիրն է։ Նախորդ մրցաշրջանի եզրափակիչում փարիզյան ակումբը 2-0 հաշվով հաղթել էր «Մոնակոյին»։