Կայացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը:
Ֆրանսիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
- «Նանտ» - «Լանս»
- «Մարսել» - «Անեսի»
- «Լիոն» - «Գրենոբլ»
- «Թուլուզ» - «Ռոդեզ»
Մեկխաղյա դիմակայություններում թիմերը կիսաեզրափակիչի մասնակիցներին կորոշեն փետրվարի 28-ից մարտի 1-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն ու Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր «Մարսելին» ու դուրս մնացել պայքարից: Ֆրանսիայի գործող գավաթակիրը «Նանտն» է:


