Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
Կիսաեզրափակիչում «Թուլուզն» արտագնա հանդիպում անցկացրեց «Անեսիի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով:
Հյուրերի կազմում աչքի ընկան մարոկկացի հարձակվող Զաքարիա Աբուհլյալն ու ալժիրցի կիսապաշտպան Ֆարես Չաիբին, իսկ «Անեսի» գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսի Բոսետին:
Եզրափակիչում «Թուլուզն» ուժերը կչափի գործող գավաթակիր «Նանտի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել «Լիոնին» (1-0):
Ֆրանսիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Անեսի» - «Թուլուզ»՝ 1-2 (տեսանյութ)
Ալեքսի Բոսետի, 45+4 - Զաքարիա Աբուհլյալ, 36, Ֆարես Չաիբի, 85


