Logo

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի արարողակարգը փոխվել է հանուն Մակրոնի անվտանգության

12:05 / 29.04.2023Ֆուտբոլ
null

Ելիսեյան պալատի խնդրանքով Ֆրանսիայի գավաթի խաղարկության արարողակարգը փոխվել է, հայտնում է RTL-ը:

Փոփոխությունները վերաբերում են պարգևատրման արարողության ընթացակարգին: Սովորաբար գավաթը շնորհվում է խաղադաշտում, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս անգամ հաղթողներին կպարգևատրի տրիբունայում:

Փոփոխության հնարավոր պատճառներից մեկը «Նանտի»՝ գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալուց հետո տեղի ունեցած միջադեպն է: Այդ ժամանակ երկրպագուները խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնից հետո ներխուժել էին խաղադաշտ:

Հիշեցնենք, որ «Նանտի» ու «Թուլուզի» միջև Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ