Ֆրանսիայի գավաթը հաջորդ մրցաշրջանից կվերանվանվի, հաղորդում է L'Equipe-ը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) պատրաստվում է պայմանագիր կնքել Credit Agricole-ի հետ: Մրցաշարը կկոչվի Coupe de France Credit Agricole՝ հաջորդ երեք մրցաշրջանների համար։
«Սա շատ ուժեղ տնտեսական համաձայնագիր է ֆեդերացիայի համար: Ֆրանսիայի գավաթը ֆեդերացիայի երկրորդ տնտեսական հենասյունն է», - ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն։
Լիգա 1-ի հաղթող ՊՍԺ-ն մայիսի 24-ին Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Ռեյմսի» դեմ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: