Logo

Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրո-2024-ին

21:28 / 02.05.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը ծանր վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (0-1):

28-ամյա ֆուտբոլիստը ՄՌՏ հետազոտություն է անցել, ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Այսպիսով, Էրնանդեսը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասը, Ֆրանսիայի հավաքականին էլ չի կարողանա օգնել հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա