Logo

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Ինտեր»

14:05 / 01.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում: Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով: 

Մինչև Իտալիա տեղափոխվելը Թյուրամը պաշտպանում էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գույները, որի կազմում անցկացրած 154 խաղում դարձել է 34 գոլի և 23 ասիստի հեղինակ: 

Հիշեցնենք, որ Մարկուս Թյուրամը Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ