Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է Մունդիալի որակավորման փուլի առաջիկա խաղերի համար նախատեսված հայտացուցակը:
Դարպասապահներ՝ Լյուկա Շևայլե (ՊՍԺ), Մայք Մանյան («Միլան»), Բրիս Սամբա («Ռեն»):
Պաշտպաններ՝ Լյուկա Դին («Ասթոն Վիլա»), Մալո Գյուստո («Չելսի»), Լուկա Էռնանդես (ՊՍԺ), Տեո Էռնանդես («Ալ Հիլալ»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»):
Կիսապաշտպաններ՝ Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ»), Մանու Կոնե («Ռոմա»), Ադրիեն Ռաբիո («Միլան»), Կեֆրեն Թյուրամ («Յուվենտուս»):
Հարձակվողներ՝ Մագնես Ակլիուշ («Բայեր»), Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), Կինգսլի Կոման («Ալ Նասր»), Ուգո Էկիտիկե («Լիվերպուլ»), Ժան-Ֆիլիպ Մատետա («Քրիստալ Փելաս»), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Քրիստոֆեր Նկունկու («Միլան»):
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


