Logo

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը հնարավոր է տեղափոխվի «Ռոմա»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 19.07.2021ՍՊՈՐՏ
000 8UW7T8 - Ֆրանսիայի հավաքականի խաղացողը հնարավոր է տեղափոխվի «Ռոմա»

«Ռոման» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով՝ հաղորդում է Calciomercato-ն։

Գերմանական ակումբը մտադիր է խաղացողի վաճառքի դեպքում աշխատել 25 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար։ «Ռոման» ցանկանում է Թյուրամի տրանսֆերի օգնությամբ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։

Մարկուս Թյուրամը Լիլիան Թյուրամի որդին է։ Նա ընդգրկվել էր ԵՎՐՈ-2020-ում Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։

«Ռոման» օրեր առաջ հայտարարեց ամառային տրանսֆերային պատուհանի առաջին տրանսֆերի մասին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ