Logo

Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները Եվրոներում 5 անգամ գրավել են սեփական դարպասը

22:37 / 01.07.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի մրցակիցները ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում 5 անգամ գրավել են սեփական դարպասը, հայտնում է Opta-ն:

Դա ռեկորդային ցուցանիշ է: Այդ ցուցանիշով ֆրանսիացիներին հաջորդում են Իսպանիայի և Նիդերլանդների հավաքականները: Իսպանացիների մրցակիցները չորս անգամ են գրավել սեփական դարպասը, նիդերլանդցիների մրցակիցները՝ երեք անգամ:

Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում երկրորդ խաղում հաղթեց մրցակցի ինքնագոլի շնորհիվ, առաջին մրցավեճն Ավստրիայի դեմ էր խմբային փուլի առաջին տուրում (1-0):

Աշխարհի առաջնություններում էլ Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները 6 անգամ են գրավել սեփական դարպասը: 

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում մինչև այժմ գրանցվել է 9 ինքնագոլ:

Հիշեցնենք, որ աշխարհի փոխչեմպիոնը 1/8 եզրափակիչում 1-0 հաշվով հաղթանակ էր կորզել Բելգիայի հավաքականից, սեփական դարպասն էր գրավել պաշտպան Յան Ֆերտոնգենը: Դիդյե Դեշամի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Սլովենիա զույգի հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա