Logo

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանական ազատազրկման է դատապարտվել

23:57 / 13.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն 8 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։

RMC-ի փոխանցմամբ` Սիսեն մեղավոր է ճանաչվել ընկերության ակտիվների չարաշահման և հաշվապահական խարդախություններ անելու համար։ Վճիռը հրապարակվել է նոյեմբերի 13-ին։

Բաստիայի դատարանը ֆուտբոլիստին տուգանել է նաև 20 հազար եվրոյով։ Դատախաղազը Սիսեին մեղադրում էր նաև հարկեր չվճարելու մեջ, սակայն դատավորն այդ հարցում պատժամիջոց չի սահմանել անվանի ֆուտբոլիստի համար։

«Ինչպես միշտ, նշել եմ, որ հարկային մարմիններից ոչինչ չեմ թաքցրել։ Դատարանն ապացուցեց իմ անմեղությունը»,- նշել է Սիսեն դատավճռի հրապարակումից հետո։

Ջիբրիլ Սիսեն հանդես է եկել ֆրանսիաիան «Օսերում», «Մարսելում», «Բաստիայում», անգլիական «Լիվերպուլում», «Սանդերլենդում», ՔՊՌ-ում, հունական «Պանատինայկոսում», իտալական «Լացիոյում» և այլ ակումբներում։ Նա 2002-2011 թթ. հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, 41 խաղում դարձել 9 գոլի ու 4 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա