Logo

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերադարձել է «Օլիմպիակոս»

15:20 / 11.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիացի անվանի կիսապաշտպան Մատյո Վալբուենան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Օլիմպիակոս», հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը 1 տարով է։

40-ամյա ֆուտբոլիստը Պիրեյը ներկայացնող ակումբում հանդես է եկել նաև 2019-2023 թվականներին, 150 խաղում 18 գոլ է խփել, կատարել 43 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանում խաղացել է հունական մեկ այլ ակումբում` «Կալիթեայում»։

Վալբուենան 2010-15թթ. հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 52 հանդիպման, գրանցել 8 գոլ ու 20 ասիստ։ Նա հավաքականից հեռացել է Կարիմ Բենզեմայի հետ ունեցած հայտնի սկանդալից հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ