Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Բաֆետիմբի Գոմիսն ավարտել է կարիերան։ Այդ մասին 39-ամյա ֆուտբոլիստը հայտնել է DAZN-ի ուղիղ եթերում։
Գոմիսի վերջին ակումբը ճապոնական «Կավասակին» էր, որտեղից հեռացել է այս տարվա սեպտեմբերի 24-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաև ֆրանսիական «Սենթ Էթիենում», «Տրուայում», «Լիոնում», «Մարսելում», բրիտանական «Սուոնսիում», թուրքական «Գալաթասարայում» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալում»։
Գոմիսը 2008-2013 թթ. հրավիրվել է Ֆրանսիայի ազային հավաքական, 12 խաղում խփել 3 գոլ։