Logo

Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը՝ անգլիական ակումբների թիրախում

23:45 / 09.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», որոնք մտադիր են ուժեղացնել պաշտպանությունը Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանից առաջ:

Թիմերն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ, սակայն պաշտոնական առաջարկ դեռևս չկա:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ակսել Դիսասին «Մոնակոյի» կազմում մասնակցել էր 49 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ