Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էրնանդեսը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վնասվածք է ստացել։
Sportmediaset-ը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստն անավարտ է թողել հունիսի 12-ի մարզումը։ Դեռևս պարզ չէ նրա վնասվածքի լրջությունը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Ֆրանսիայի հավաքականը մրցաշարում ընդգրկված է D խմբում և մրցելու է Նիդերլանդների, Ավստրիայի ու Լեհաստանի թիմերի դեմ։
Էրնանդեսը Ֆրանսիայի հավաքականում 27 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։


