Logo

Ֆրանսիայի հավաքականի պատմության ռմբարկուն հեռանալու է թիմից

10:39 / 24.05.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ Եվրոպայի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարկերան:

«Կարոտելու եմ ազգային հավաքականը, բայց պետք է ճանապարհը զիջեմ ավելի երիտասարդներին»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:

Ժիրուն «եռագույների» կազմում է խաղում 2011 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 131 խաղի և ռեկորդային 57 գոլ խփել:

Ֆրանսիայի հավաքականի կազմում Ժիրուն դարձել է 2018 թվականի աշխարհի չեմպիոն և 2021 թվականի Ազգերի լիգայի գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ