Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին:
«Տրանսֆերի վերաբերյալ հատուկ մեկնաբանություններ չեմ կատարի: Հուսով եմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Huffpost-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան գրանդից: Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Ռեալի» կազմը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» իր խաղացողներին թույլ չի տա հանգստանալու փոխարեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին: