Logo

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը հաղթել է 7-0 հաշվով

11:35 / 12.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականն ընկերական խաղում 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Դոմինիկյան Հանրապետության թիմի նկատմամբ։

Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ են դարձել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը և Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մայքլ Օլիսեն։

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրիի գլխավորած թիմը պատրաստվում է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով ճապոնացիների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ