Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Արգենտինայից կրած պարտությունը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում (2-2, 3-4` 11-մ):
«Ես իրոք զգացողություն ունեի, որ այս աշխարհի առաջնությունը հաջող կլինի մեզ համար: Մրցաշարն այնպես էր ընթանում մեզ համար, որ ես վստահ էի՝ կհաղթենք:
Գիտեինք, որ ամբողջ վտանգը գալու էր Մեսիից: Մենք փորձում էինք հսկել նրան, նրա կողքին միշտ մեկը կար, բայց անգամ այդ դեպքում դժվար է:
Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Մեսին միշտ մի քանի վտանգավոր պահեր է ստեղծում»,- Դե Յոնգի խոսքը մեջբերում է NOS.nl-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի աշխարհի փոխչեմպիոն խորվաթների հետ, որոնք ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին:


