Logo

Ֆրենկի դե Յոնգը որոշել է հեռանալ «Բարսելոնայից»

16:27 / 09.02.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ կատալոնական ակումբից, հաղորդում է Esport3-ը։

Հաշվի առնելով ակումբի վիճակն ու գլխավոր մարզիչ Չավիի հայտարարությունը՝ 26-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է «Բարսելոնայի» ղեկավարությունից ու դիտարկում է հեռանալու տարբերակը։

Նախկինում կատալոնական ակումբը փորձել է բաժանվել Դե Յոնգից, սակայն կիսապաշտպանը չէր ցանկացել հեռանալ, քանի որ իր ընտանիքը հարմարավետ է զգում Բարսելոնայում։

Նիդերլանդցին «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է և ստանում է տարեկան շուրջ 25 միլիոն եվրո։ 2019-ին կատալոնացիները նրա տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո էին վճարել Ամստերդամի «Այաքսին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ