UFC գերծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն շնորհավորել է ֆուտբոլի Կոտ դ'Իվուարի հավաքականին` Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող դառնալու կապակցությամբ.
«Շնորհավորում եմ Կոտ դ'Իվուարին 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթն անցկացնելու և հաղթելու համար։ Նրանք դրսևորեցին տոկունություն և վճռականություն՝ հաղթահարելով մրցաշարի դժվար մեկնարկն ու դարձան հաղթող»,- գրել է կամերունցի մարտիկը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Կոտ դ'Իվուարի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Նիգերիայի թիմի նկատմամբ։


