- Առաջին մարդը, ով քարի փոխարեն մյուսի վրա հայհոյանք նետեց, հենց նա էլ քաղաքակրթության արարիչն էր:
- Մարդուն բնորոշ է գնահատել և տենչալ այն, ինչին ինքը հասնել չի կարող:
- Միակ մարդը, ում հետ պետք է համեմատեք ձեզ, դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, այսօրվա դուք եք:
- Մարդը երբեք էլ ոչ մի հաճույքից չի հրաժարվում. նա ուղղակի մի հաճույքը փոխարինում է մյուսով:
- Ձեր մեծությունը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որն ունակ է ձեզ հունից հանել:
- Եթե ձեր մոտ շիզոֆրենիա են հայտնաբերել, դա դեռ չի նշանակում, որ ձեզ ոչ ոք չի հետևում:
- Դեպրեսիան թուլության նշան չէ, այն նշան է այն բանի, որ դուք շատ երկար ժամանակ փորձել եք ուժեղ լինել:
- Մինչ ձեզ մոտ դեպրեսիա և թերարժեքության բարդույթ ախտորոշելը՝ փորձեք հասկանալ, արդյո՞ք դուք շրջապատված չեք տխմարներով:
- Մենք երբեք այնքան անպաշտպան չենք լինում, որքան երբ սիրահարված ենք:
- Երազը ենթագիտակցություն տանող արքայական ճանապարհն է:
- Այն, ինչ դուք անում եք անկողնում, հրաշալի է ու բացարձակ ճիշտ քանի դեռ դա հաճելի է երկուսին էլ: Եթե փոխհամաձայնությունը կա, ուրեմն դուք ու միմիայն դուք եք ճիշտ, իսկ ձեզ քննադատողները՝ շեղված:
- Մարդիկ շատ ավելի բարոյական են, քան կարծում են և շատ ավելի անբարոյական, քան կարող են պատկերացնել:
- Կինը պետք է փափկեցնի տղամարդուն, ոչ թե թուլացնի նրան:
- Սիրո մեջ պետք չէ խղճալ և խնայել միմյանց, քանի որ դա կարող է օտարացնել: Եթե դժվարություններ կան, դրանք պետք է հաղթահարվեն:
- Ինչ-որ իմաստով, այն, ինչ մենք երջանկություն ենք անվանում, պատահում է երկար զսպված կարիքների բավարարման արդյունքում:
- Եթե զույգը դադարել է կռվել, ուրեմն սերը մահացել է:
- Եթե ներշնչանքը չի գալիս ինձ մոտ, ես եմ ընդառաջ գնում նրան:
- Հենց գործը հասնում է ինքնարդարացմանը, մենք բոլորս հանճարներ ենք դառնում:
- Մարդկային ցանկացած գործունեության նպատակը խաղաղության հասնելն է:
- Ցանկացած նորմալ մարդ նորմալ է միայն մասամբ:

