Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգն ազդրի վնասվածք է ստացել, BBC Sport-ի հաղորդմամբ՝ հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթը:
24-ամյա նիդերլանդցին խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո:
«Բժշկական թիմն ամբողջությամբ ճիշտ էր, որ ինձ խորհուրդ տվեց հանել նրան խաղադաշտից: Նա կբացակայի մինչև միջազգային դադարի ավարտը:
Կարծեմ ինձ քննադատեցին նրան խաղադաշտից հանելու համար, այնպես չէ՞: Նրան փոխարինելը խաղի հետ կապ չուներ, ուղղակի մենք զգացինք, որ նա խնդիր ուներ ազդրի շրջանում: Մենք ասելով՝ նկատի ունեմ բժշկական անձնակազմը: Նրան խաղադաշտից հանելը ճիշտ որոշում էր: Ակնկալում ենք, որ նա կվերադառնա միջազգային դադարից հետո»,- ասել է Սլոթը:


