Logo

Ֆրիսթայլի աշխարհի չեմպիոնը մահացել է ձնահյուսի հետևանքով (ֆոտո)

23:17 / 30.01.2023Ձմեռային մարզաձևեր
Կայլ Սմեյն

Ֆրիսթայլի աշխարհի չեմպիոն Կայլ Սմեյնը ձնահյուսի հետևանքով մահացել է Ճապիոնիայի Հակուբա լեռնադահուկային հանգստավայրում, հայտնում է The Sun-ը:

31-ամյա ֆրիսթայլիստի հետ եղել են չորս ընկերները, որոնցից երեքին հաջողվել է փրկել:

Ֆոտոլրագրող Գրանտ Գունդերսոնը, որը նույնպես եղել է Հակուբա լեռնադահուկային հանգստավայրում, պատմել է կատարվածի մասին: 

«Ձնահյուսը Սմեյնին ցած է նետել 50 մետր բարձրությունից, այնուհետև ծածկել ձնով: Նրա կողքին գտել են ընկերոջը, որը մահացել է ներքին օրգանների վնասվածքներից: Մյուս երեքին հնարավոր է եղել փրկել»,- ասել է ֆոտոլրագրողը։

Հիշեցնենք, որ Կայլ Սմեյնն աշխարհի չեմպիոն էր դարձել 2015 թվականին:
Կայլ Սմեյն-11

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ