Աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիտցը դուրս եկավ Թուրինում ավարտվող ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:
Ամերիկացին կիսաեզրափակիչում 6-3, 3-6, 7-6 հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Ֆրիտցը Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստին հաղթեց 2 ժամ 21 րոպեում:
ԱՄՆ-ի ներկայացուցիչը նոյեմբերի 17-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների և 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի դիմակայության հաղթողի հետ:


