Ամերիկացի թենիսիստ Թեյլոր Ֆրիցը դարձավ Շտուտգարտում ավարտված ATP-250 կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթող:
Եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետը 6-3, 7-6 (7-0) հաշվով հաղթեց երրորդ համար Ալեքսանդր Զվերևին: Ամերիկացին Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստին հաղթեց 1 ժամ 27 րոպեում:
27-ամյա Ֆրիցի համար սա 9-րդ տիտղոսն է ATP-ի մրցաշարերի մենախաղում:


