Թեյլոր Ֆրիտցը վերջին 21 տարում Ինդիան Ուելսի «Մաստերս-1000» շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղերում հաղթած ամերիկացի առաջին թենիսիստն է՝ տեղեկացնում է Gracenote Olympic-ը։
Այս տարվա մրցաշարի եզրափակիչում Ֆրիտցը 6:3, 7:6 (7:5) հաշվով հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին։
2001 թվականին նույն մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել էր Անդրե Աղասին։


