Բրազիլական «Կորինտիանսի» հարձակվող Վիլիանը կարող է վերադառնալ Լոնդոն: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, 34-ամյա բրազիլացու գործակալը բանակցություններ է վարել Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած լոնդոնյան «Ֆուլհեմի» հետ:
Հիշեցնենք, որ Վիլիանը 2013-2021 թվականներին խաղացել է Անգլիայում՝ 7 տարի պաշտպանելով Լոնդոնի «Չելսիի» գույները, իսկ 1 տարի անցկացրել նույն քաղաքը ներկայացնող «Արսենալում»:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Կորինտիանսի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: