Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլում։
Երրորդ խմբի առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4-3 հաշվով կամային հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում գոլով աչքի ընկան դարպասապահ Լուան Մյուլերը, Նիկիտա Խրոմիխը, որն առաջին խաղակեսում դարձավ նաև ինգնագոլի հեղինակ, Լուկաս Ռոզենսկին ու Դենիս Նևեդրովը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի թիմը 3 միավորով խմբի առաջատարն է, Բոսնիա և Հերցեգովինան առանց միավորի վերջին՝ երրորդ տեղում է:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կընդունի Չեխիայի թիմին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
ԱԱ-2024, որակավորման հիմնական փուլ, 1-ին տուր
Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան՝ 3-4
Դավոր Արնաուտովիչ, 1, Նիկիտա Խրոմիխ, 6 (ինքնագոլ), Դարկո Միլանովիչ, 37 - Լուան Մյուլեր, 8, Նիկիտա Խրոմիխ, 25, Լուկաս Ռոզենսկի, 36, Դենիս Նևեդրով, 40


