Logo

Ֆոնսեկա. «Պատրաստ եմ Վինիսիուսին երկրորդ շանս տալ»

19:51 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի նախկին ընկերուհի Վիրջինյա Ֆոնսեկան պատրաստ է վերսկսել հարաբերությունները բրազիլացի ֆուտբոլիստի հետ, հայտնում է Portal Leo Dias-ը։

«Կարծում եմ` չնայած նա սխալ էր, իրեն տղամարդու պես է պահել` ներողություն խնդրելով ինձնից։ Ըստ իս` գեղեցիկ քայլ էր նրա կողմից, և շնորհակալություն եմ հայտնել նրան հաղորդագրության համար։

Միակ հարցն այն է` արդյոք նա ուզո՞ւմ է ապրել իր կյանքով, իսկ ես` իմ, թե՞ ոչ։ Ես պատրաստ եմ վերականգնել հարաբերություններն ու նրան երկրորդ շանս տալ»,- ասել է բրազիլացի բլոգերը։

26-ամյա Ֆոնսեկան նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Վինիսիուսից ծաղկեփունջ է ստացել։

Վինիսիուսն ու Ֆոսնեկան բաժանվել են համացանցում ֆուտբոլիստի` մոդել Դեյ Մագալյաեսի հետ ունեցած նամակագրության հրապարակումից հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ