Logo

Ֆոնսեկան հեռացվեց. հայտնի է` ով կգլխավորի «Միլանը»

13:26 / 30.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան հեռացվեց իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

51-ամյա Ֆոնսեկան Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր հուլիսին: Նրա գլխավորությամբ «Միլանն» անցկացրել է 24 խաղ, տարել 12 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և պարտվել նույնքան խաղում:

Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, որն Իտալիա կժամանի դեկտեմբերի 30-ին:

50-ամյա Կոնսեյսաուն նախորդ 7 տարիներին գլխավորել է պորտուգալական «Պորտուն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա