Պաուլու Ֆոնսեկան («Լիլ») 2024/25 մրցաշրջանից, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Միլանը»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրում է, որ պորտուգալացի մասնագետը պատրաստ է գլխավորել իտալական ակումբը և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «Ռոսոներիի» հետ։ 51-ամյա մարզչի տարեկան աշխատավարձը լինելու է 3,5 միլիոն եվրո։
Պաուլու Ֆոնսեկան 2022 թ. հուլիսից մարզում է ֆրանսիական «Լիլը»։ Նա իտալական ակումբներում աշխատելու փորձ արդեն ունի և 2019-21 թթ. մարզել է Հռոմի «Ռոման»։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Միլանում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Ստեֆանո Պիոլին լքելու է զբաղեցրած պաշտոնը։


