Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2023 թվականի մրցաշրջանի օրացույցը:
Նոր մրցափուլը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:
Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի:
Հիշեցնենք, որ Չինաստանում 2023 թվականի ապրիլի 16-ին նախատեսված Գրան պրին չեղարկվել էր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ֆորմուլա-1-ի ավարտված մրցաշրջանում երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն էր դարձել ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:


