Logo

Ֆորմուլա 1. Ֆերստապենը` Աբու Դաբիի Գրան պրիի որակավորման մրցարշավի հաղթող

19:21 / 06.12.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի վերջին Գրան պրիի որակավորման մրցարշավը հաղթեց գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը:

Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդը գրանցեց 1:22.207 արդյունք: Բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչներ Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

Ընդհանուր հաշվարկում առաջատարը Նորիսն է, 2-րդը` Ֆերստապենը, 3-րդը` Պիաստրին:

Մրցաշրջանի վերջին և որոշիչ մրցարշավը կանցկացվի դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 17:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ