Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը դարձավ Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող:
Գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար Ֆերստապենին հաջորդեց իտալական «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը, լավագույն եռյակն էլ եզրափակեց նիդերլանդցու թիմակից, մեքսիկացի Սերխիո Պերեսը:
Բելգիայի Գրան պրիի գլխավոր մրցարշավը տեղի կունենա հուլիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։


