Ավստրիական «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը 5-րդ տարին անընդմեջ Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի լավագույն մրցարշավորդն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ամեն տարի լավագույնին ընտրելու քվեարկությունն անցկացվում է Ֆորմուլա 1-ի թիմերի ղեկավարների շրջանում: Նիդերլանդցին 2025թ. մրցաշրջանում զբաղեցրել էր 2-րդ տեղը:
2008 թվականից ի վեր առաջին անգամ Լյուիս Հեմիլթոնը չի ընդգրկվել լավագույն տասնյակում։
Նորընծա չեմպիոն, «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսը 2-րդն է, նրա թիմակից Օսկար Պիաստրին եզրափակում է թոփ-3-ը:


