Logo

Ֆորմուլա-1-ի մրցարշավորդը դարձել է ֆուտբոլային ակումբի համասեփականատեր

23:58 / 18.03.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի ֆրանսիական «Ալպին» թիմի մրցարշավորդ Պիեր Գասլին դարձել է Ֆրանսիայի երրորդ ուժեղագույն լիգան ներկայացնող «Վերսալ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես ուրախ եմ «Վերսալի» հետ գործակցելու համար, քանի որ միշտ ցանկացել եմ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով»,- նշել է ֆրանսիացի մրցարշավորդը:

«Վերսալը» Ֆրանսիայի ազգային առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Ակումբը հիմնադրվել է 1989 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ