Logo

Ֆորմուլա 1․ ի՞նչ սպասել 2025-ից

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
09:00 / 09.01.2025Ֆորմուլա 1
Բացառիկ
null

Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի մեկնարկին դեռ 2 ամսից ավելի կա, սակայն թիմերն իրենց մարզաբազաներում 2025-ին պատրաստվում են վաղուց։ Սպասվող մրցաշրջանը վերջինն է լինելու գործող կանոնակարգի պայմաններում, 2026-ից մենք կտեսնենք լրիվ այլ բոլիդներ, իսկ 2025-ը խոստանում է շատ մրցակցային լինել։ Ընդհանրապես կանոնակարգի կիրառման վերջին տարում պայքարն ավելի թեժ է ստացվում, որովհետև բոլորն էլ բոլիդի կառուցման գործում իրենց գաղափարները կատարելագործում են ու ստանում հնարավոր լավագույն արդյունքը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի արքայական ավտոսպորտի բոլոր թիմերն իրենց բոլիդները կներկայացնեն նույն օրը՝ փետրվարի 18-ին, իսկ մարտական պայքարի մեջ դրանք կմտնեն արդեն մարտի 14-ին, երբ Ավստրալիայի գրան պրին կազդարարի մրցաշրջանի մեկնարկը։ Հիմա արքայական ավտոսպորտում հարաբերական անդորր է, ինչից էլ օգտվելով՝ կարելի է նախնական սպասելիքներ ձևավորել 2025-ին չեմպիոնական պայքարի մասին։

Ամենայն հավանականությամբ, այս տարի էլ նախորդի նման Կոնստրուկտորների գավաթում կպայքարեն «Մաքլարենը», «Ֆերարին» ու «Ռեդ Բուլը», բայց ամենևին բացառված չէ, որ այս պայքարին միանան «Մերսեդեսը» և «Ասթոն Մարտինը»։ Հենց այս թիմերի պիլոտներն էլ ոչ միայն տեսական, այլ նաև գործնական հնարավորություններ կունենան պայքարելու անհատական հաշվարկի չեմպիոնության համար։

2024-ի Կոնստրուկտորների գավաթի հաղթողը «Մաքլարենն» է, որին թիմային գավաթը տրվեց առաջին անգամ 21-րդ դարում։ Բրիտանական կոնցեռնը, նախորդ մրցաշրջանի 3-րդ գրան պրիից սկսած, դրսևորեց ամենամեծ ստաբիլությունը։ Շատ մրցուղիներում նրանց բոլիդը լավագույնն էր, ու սպասվող մրցաշրջանի մեկնարկում ևս նրանք լինելու են հաղթելու ֆավորիտներից մեկի կարգավիճակում։ Եթե բոլիդն էլ թույլ տա, թե՛ Լանդո Նորիսը, թե՛ Օսկար Պիաստրին պիլոտների հաշվարկում կմրցեն չեմպիոնության համար։ Ի տարբերություն մյուս առաջատար թիմերի՝ «Մաքլարենն» այս մրցաշրջանում լինելու է միակը, որի կազմը մնալու է անփոփոխ։ Օսկարն ու Լանդոն վաղուց գիտեն միմյանց, բոլիդը և թիմային աշխատանքի նրբությունները: Այնպես որ, բրիտանական կոնցեռնը ստաբիլության հույս է ներշնչում իր երկրպագուներին։

Ըստ ամենայնի՝ բրիտանացիների ամենալուրջ մրցակիցը 2025-ին կլինեն իտալացիները։ «Սկուդերիա Ֆերարին» 2024-ն անցկացրեց անհամեմատ լավ, քան դրան նախորդած 5-6 մրցաշրջաններն էին։ Կանոնակարգի կիրառման առաջին տարում «Ֆերարին» ամենաարագ, բայց նաև ոչ ստաբիլ բոլիդն ուներ, հետո այն էականորեն փոխեցին ու 2024-ին որոշակի արդյունքի հասան, բայց ինչպես հաստատել է թիմի ղեկավար Ֆրեդերիկ Վասյորը, 2025-ի բոլիդն էականորեն տարբերվելու է նախորդից։ Շատ աղբյուրներ նույնիսկ հայտնում են, որ «Ֆերարին» ընդմանեը մեկ դետալ է որդեգրել նախորդ բոլիդից, իսկ դա է՛լ ավելի անկանխատեսելի է դարձնում մեկնարկը Սկուդերիայի համար։ Թիմի կազմը ևս թարմացված է․ Կառլոս Սայնսին փոխարինելու է աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ինչը հակասական հետևանքներ կարող է ունենալ։ Մի կողմից՝ Շառլի հետ Հեմիլթոնը կարող է հեշտությամբ ապահովել  Կոնստրուկտորների գավաթը, բայց մյուս կողմից էլ՝ անհատական հաշվարկում նրանք կարող են խանգարել միմյանց, ու դա կհանգեցնի որոշակի ձախողման։

«Ռեդ Բուլի» համար 2024-ի սկզբնամասն ուղղակի հեքիաթային էր, վերջնամասը՝ դժոխային։ «Ցլերը» մրցաշրջանի վերջում կորցրին Մաքսի ձևավորած ամբողջ առավելությունն ու թիմային հաշվարկն ավարտեցին 3-րդ տեղում։ «Ռեդ Բուլը» նախորդ տարի կորցրեց այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Էդրիեն Նյուին ու մրցավազքային ղեկավար Ջոնաթան Ուիտլին: Սա ազդեց թիմի արդյունքների վրա։ Սերխիո Պերեսի սագան էլ վերջապես ավարտվեց․ նա թիմից հեռացվեց, իսկ Մաքսի թիմակիցը կլինի երիտասարդ Լիամ Լոուսոնը։ Ֆերստապենը, իհարկե, իր չեմպիոնական նկրտումներն ու որակները չի կորցրել, բայց չի բացառվում, որ բոլիդը նրան պայքարելու հնարավորություն չտա։ Բայց նախորդ տարեվերջին նրա գրանցած 2 հաղթանաները հույս են հաղորդում, որ ամեն ինչ կորած չէ։ Լիամ Լոուսոնն էլ, ըստ ակնկալիքների, պետք է Չեկոյից լավը լինի, ինչը կօգնի Կոնստրուկտորների գավաթում։

Նույնն առայժմ բարդ է ասել «Մերսեդեսի» վերաբերյալ, քանի որ թիմի կազմը հնարավորինս երիտասարդ է։ Ջորջ Ռասելը մնացել է «Արծաթե նետերի» հետ, իսկ Հեմիլթոնին այստեղ փոխարինելու է 18-ամյա Անդրեա Կիմի Անտոնելին, որը փորձի լուրջ պակաս ունի։ «Մերսեդեսի» վերջին արդյունքներն էլ բոլիդի բարելավման լուրջ հույսեր չեն տալիս, սակայն «Արծաթե նետերին» պայքարից դուրս թողնելը սխալ կլինի։ Նույնը կարելի է ասել նաև «Ասթոն Մարտինի» մասին, որի նոր բոլիդի վրա արդեն իսկ աշխատել է Էդրիեն Նյուին։ Բարդ է պատկերացնել, որ բրիտանացու հանճարը թիմին կօգնի միանգամից լավագույն բոլիդն ունենալ, բայց այն, որ նրանք կավելացնեն նախորդ տարվա համեմատ, կասկածից վեր է։

«Ասթոնի» գլխավոր առավելությունը Ֆեռնանդո Ալոնսոյի անսպառ կիրքն է մրցավազքի նկատմամբ, ինչն էլ լեգենդար իսպանացուն մղում է դեպի նոր բարձունքներ։ «Ասթոնի» գերնպատակը 2026-ից սկսած պելետոնում գերիշխելն է, բայց այդ ճանապարհին նրանք դժվար թե բաց թողնեն այս տարի ևս տպավորելու իրենց շանսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

18:51 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ Նկունկուին

18:11 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկը» երկարաձգել է Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը

18:00 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Վանը» տանն ուժեղ էր «Փյունիկից»

17:23 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյան. «Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ մի կոնֆլիկտ էլ ղեկավարության հետ չկա»

16:56 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Մոդրիչը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխությանը

16:28 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

15:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել Անգլիայի հավաքական

15:29 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրիցիո Ռոմանո. Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

14:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Նյուքասլը» ներկայացրել է նոր մրցաշրջանի համազգեստը

14:22 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Կամավինգան նույնպես արձագանքել է Մոդրիչի հրաժեշտին

13:45 / 23.05.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Գերագնահատված աստղի» թերագնահատված թիմը. Փլեյ-օֆֆի թաքնված ֆավորիտը

Բացառիկ
13:43 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Ռեալը» հայտարարեց Անչելոտիի հեռանալու մասին

Պաշտոնական
13:25 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Տուրկի Ալ աշ Շեյխը թիրախավորել է Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը

12:59 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մոնակոն» պատրաստ է պայմանագիր առաջարկել Ֆատիին

12:22 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

11:52 / 23.05.2025 • Ֆուտբոլ

«Միլանը» Լունինի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

11:18 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է Խաբի Ալոնսոյի շնորհանդեսի օրը

10:53 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Իտալական գրանդերը կպայքարեն Ռասմուս Հոյլունդի համար

10:29 / 23.05.2025 • Ֆուտբոլ

Ռոդրիգոն՝ Մոդրիչին. «Լեգե՛նդ, սիրում եմ քեզ»

00:37 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Հայդենհայմը» 3 րոպեում 2 գոլ խփեց և ոչ-ոքի գրանցեց Բունդեսլիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում

00:10 / 23.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոմանո. «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

23:46 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» Պաբլո Բարիոսի հետ նոր պայմանագիր է ստորագրել

Պաշտոնական
23:06 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Relevo. Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

22:39 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:20 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ - «Ալաշկերտ» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

22:05 / 22.05.2025 • Բռնցքամարտ

Հայաստանի երկու բռնցքամարտիկներ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

21:44 / 22.05.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
Հոկեյի ԱԱ. ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս եկան կիսաեզրափակիչ

21:26 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռաֆինյան ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
20:53 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. ԲԿՄԱ-ն երկու գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը

20:36 / 22.05.2025 • Թենիս

Ժնև. Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

20:23 / 22.05.2025 • Գրեփլինգ

fastnews-photo-icon
UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

Պաշտոնական
19:53 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գոնսալո Սելարայանը խաղադաշտ վերադարձը նշել է գոլով

19:31 / 22.05.2025 • Հեծանվասպորտ

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն

19:17 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
««Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը». Լուկա Մոդրիչի գրառումը

18:52 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Արգենտինական թիմի պաշտպանը ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում

18:29 / 22.05.2025 • Ֆուտբոլ

El Chiringuito. Խուլիան Ալվարեսն ամռանը կարող է հեռանալ «Աթլետիկոյից»

18:23 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դարաշրջանի ավարտ. Մոդրիչը կհեռանա «Ռեալից»

Պաշտոնական
17:38 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Sport.es. «Բարսան» որոշում կայացրեց 2 ֆուտբոլիստի վերաբերյալ

17:31 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Էրիկ տեն Հագն ու «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

17:26 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ազգերի լիգա. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ