Liberty Media-ն, որին պատկանում է Ֆորմուլա 1-ը, գնել է MotoGP-ի աշխարհի առաջնության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:
Այժմ Liberty Media-ին է պատկանում MotoGP-ի բաժնետոսմերի 86 տոկոսը, իսկ 14 տոկոսը մնացել է նախկին սեփականատեր Dorna ընկերությանը, տեղեկացնում է Bloomberg-ը:
Գործարքի արժեքը կազմել է 3,5 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, որ Liberty Media-ն Ֆորմուլա 1-ի բաժնետոմսերը գնել էր 2017 թվականին: Հսկիչ փաթեթի համար այն ժամանակ վճարվել է 7,4 միլիարդ եվրո: