Logo

Ֆորմուլա 1. Լանդո Նորիսը` Ավստրալիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող

11:15 / 15.03.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» ավտոարշավորդ Լանդո Նորիսը հաղթեց Ֆորմուլա 1-ի տարվա առաջին` Ավստրալիայի Գրան պրիի որակավորման փուլը։

Բրիտանացի պիլոտին հաջորդեց «Մաքլարենում» նրա թիմակից Օսկար Պիաստրին: Եռյակը եզրափակեց աշխարհի քառակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»)։

Իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մրցարշավորդներ, մոնեգասկ Շառլ Լեկլերը և աշխարհի 7-ակի չեմպիոն, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը։

Ավստրալիայի Գրան պրին կկայանա մարտի 16-ին Մելբուռնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 08:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ