Logo

Ֆորմուլա-1. Լաս Վեգասի Գրան պրիի որակավորման փուլի արդյունքները

12:31 / 23.11.2024Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթել է Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրիի որակավորման փուլը։

Երկրորդ տեղը գրավել է իտալական «Սկուդերիա Ֆերարիից» իսպանացի Կառլոս Սայնսը, իսկ եռյակը եզրափակել է ֆրանսիական «Ալպինից» Պիեռ Գասլին։ Նախորդ երեք տարիների անփոփոխ չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գրանցել է 5-րդ արդյունքը։

Լաս Վեգասի Գրան պրիին կայանալու է նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով մեկնարկելու է 10:00-ին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա