Logo

Ֆորմուլա 1. Լեկլերը՝ Հունգարիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող

19:31 / 02.08.2025Ֆորմուլա 1
null

Իտալական «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը հաղթեց Ֆորմուլա 1-ի Հունգարիայի Գրան պրիի որակավորման փուլը:

Վճռորոշ հատվածում Լեկլերը շրջանցեց «Մաքլարենի» մրցարշավորդներ Օսկար Պիաստրիին ու Լանդո Նորիսին։

Լավագույն հնգյակում են նաև Ջորջ Ռասելը («Մերսեդես») և Ֆեռնանդո Ալոնսոն («Աստոն Մարտին»)։

Գործող չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 8-րդն է:

Որակավորման փուլը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով: Գլխավոր մրցարշավը կանցկացվի օգոստոսի 3-ին, Երևանի ժամանակով 17:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ