Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ բրիտանական «Մակլարենը» ներկայացրել է նոր բոլիդը:




Այս տարի այն վարելու են բրիտանացի Լանդո Նորիսն ու Ֆորմուլա-1-ի նորեկ, ավստրալացի Օսկար Պիաստրին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մակլարենը» 159 միավորով զբաղեցրել էր կոնստրուկտորների հաշվարկի 5-րդ տեղը: 759 միավորով հաղթող էր ճանաչվել ավստրիական «Ռեդ Բուլը»:
Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:
Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի:


